23/08/2021 18:48
Դոլարի և եվրոյի փոխարժեքն աճել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 23-ին, կազմել է 490.56 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել ով 0.45 դրամով: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 575.18 դրամ (աճել է 3.03 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 670.50 դրամ (աճել է 3.17 դրամով)։
Ինչ վերաբերում է ռուսական ռուբլուն, ապա դրա փոխարժեքը կազմել է 6.62 դրամ (նախորդ օրվա համեմատ՝ աճել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝ 365.99 դրամ, ոսկի 28.058.94 դրամ, պլատին՝ 15.393.34 դրամ: