24/08/2021 18:41
Մուրճ բարձրացնողը մուրճից էլ կընկնի․ Արմեն Ռուստամյան
Դատական համակարգը, նախաքննությունը, դատախազությունը, ոստիկանությունը կոչված են ապահովելու կառավարության ստացած մանդատի իրագործումը։ Սա իրականում արտառոց մի ցինիզմի դրսևորում է, երբ կառավարությունն անթաքույց խնդիր է դնում՝ հասնելու իշխանության և պետության նույնացմանը, խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ դատապարտելով իրավական համակարգն իրեն ենթարկեցնելուն ուղղված իշխանության փորձերը։
Նա նշեց, որ պատմությունը բազմիցս փաստել է, թե ինչով է վերջանում անձի և պետության նույնացումը։
«Ազդեցությունը ծնում է հակազդեցություն, և սուր բարձրացնողը սրից էլ ընկնելու է։ Այնպես որ, ձեր մուրճն այլևս մի՛ ճոճեք մարդկանց գլխին, որովհետև մուրճ բարձրացնողն էլ կարող է մուրճից ընկնել», - ասաց Արմեն Ռուստամյանը։