24/08/2021 12:25
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ կառավարությունը ծառայեցնելու է ո՛չ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ՝ տարածաշրջանի լիցքաթափմանը․ Փաշինյան
ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների և նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը էականորեն փոխել է ցեղասպանության միջազգային ճանաչման իրադրությունը, ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այսուհետև Հայաստանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը ծառայեցնելու է «տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»։
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքներին, համակարգի ամրապնդմանը, և սա է լինելու կառավարության առաջնահերթությունների շարքում։
Միևնույն ժամանակ, Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ կառավարությունը ծառայեցնելու է ո՛չ թե տարածաշրջանային լարվածության աճի, այլ ընդհակառակը, տարածաշրջանի լիցքաթափման նպատակին», - ասաց Փաշինյանը։