24/08/2021 15:15
Մինչ օրս դատախազությունն ինձնից ներողություն չի խնդրել. Ռոբերտ Քոչարյան
Ես մոտ 2 տարի անց եմ կացրել բանտում՝ միայն այն պատճառով, որ դատախազությունը համառորեն չէր ուզում ընդունել իրավական որոշակիության խնդիրը 300.1 հոդվածով՝ չնայած որ Հայաստանում քիչ թե շատ հայտնի բոլոր իրավաբաններն արտահայտվում էին այդ մասին, այսօր դատարանում ելույթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մենք բերում էինք օտարերկրյա լուրջ հեղինակությունների եզրակացությունները։ Պատկերացրեք՝ այդ հոդվածի հիմար ձևակերպումն ինչ աստիճանի էր, որ եվրոպական դատարանի մեծ պալատը չհասկանալով մտածել է, թե թարգմանության խնդիր է։
Այս ամենի համար, ինչ եղել է, պատասխանատու է լինելու Հայաստանի Հանրապետությունը՝ բոլոր համապատասխան հետևանքներով։ Մինչ այսօր դատախազությունը ներողություն չի խնդրել ինձնից՝ հակասահմանադրական հոդվածով ինձ կալանքի տակ պահելու համար», - ասաց Ռոբերտ Քոչարյանը։