24/08/2021 11:29
Պրոֆեսիոնալ բանակը կիրառվում է, երբ տեղի է ունենում հարձակում ՀՀ-ի վրա. սահմանի պահպանությունը պետք է սահմանապահ զորքերին վերապահվի. Վարչապետ
Պրոֆեսիոնալ բանակ ասելով՝ նկատի ունենք, որ զինվորը զինվոր է շաբաթը 7 օր, 24 ժամ, տարին 12 ամիս, ԱԺ-ում, ներկայացնելով կառավարության ծրագիրը և մանրամասնելով պրոֆեսիոնալ բանակի գաղափարը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք զինվորի գործը չենք տեսնում սահմանի պահպանությունը, սահմանապահ զորքերին պիտի վերապահվի սահմանի պահպանությունը։ Իսկ զինվորը պետք է զբաղվի մարտական պատրաստականության զարգացմամբ։ Մենք նպատակադրվել ենք էական փոխել ժամկետային ծառայության ժամկետները, պահեստազորի վրա մեծ ուշադրություն պիտի դարձնենք», - Փաշինյանը՝ ընդգծելով, որ նպատադրվել են նաև բարձրացնել ոչ միայն զինծառայողների աշխատավարձերը, այլև ապահովել սոցիալական բոլոր կարգավորումները։
«Պրոֆեսիոնալ բանակը կիրառվում է, երբ տեղի է ունենում հարձակում Հայաստանի Հանրապետության վրա, չկա հարձակումը, բանակը շարունակում է մնալ մշտական տեղակայման վայրերում, զորավարժարանններում», - ասաց Փաշինյանը։