25/08/2021 10:42
Վիճաբանություն՝ խորհրդարանում. պատգամավորներն իրար վրա շիշ են նետել. նիստն ընդհատվել է (Տեսանյութեր)
Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ աղմուկ և իրարանցում սկսվեց։
Սարգսյանը հայտարարեց, թե բանակը «քանդվել» է նախկինում.
«Պաշտոնապես հայտարարում եմ․ բոլոր այն Պաշտպանության նախկին նախարարները, ում օրոք բանակից փողով կամ զանգով մարդ է ազատվել, հայրենիքի դավաճաններ են»։
Անմիջապես հետո նրա ուղղությամբ դահլիճից պլաստիկե շշեր ու այլ առարկաներ նետեցին, ՔՊ-ականն, ի պատասխան, ամբիոնին դրված շիշը նետեց մյուս պատգամավորների ուղղությամբ։
Իրարանցման ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդմիջում հայտարարեց, նիստի հեռարձակումն ընդհատվեց։
Տեսանյութերը՝ A1plus.am կայքի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ֆեյսբուքյան ջից։