25/08/2021 14:06
Թշնամի երկրի ղեկավարին «կառուցողական» անվանելը դավաճանություն է, «թաքուն» ստորագրությամբ Արցախի 75 տոկոսի հանձնումը ամենամեծ թալանն է․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը արձագանքել է «դավաճանության» ու «թալանի» մասին իշխանության ներկայացուցիչների պնդումներին՝ մատնանշելով իրական դավաճանության ու թալանի օրինակներ։
«ԱԺ-ում «կառավարության ծրագրի» քննարկումն ապացուցում է ,որ քաղաքական ճգնաժամը ոչ միայն հաղթահարված չէ, այլ ավելի է խորացել։
Դավաճանությունից են խոսում։
Թշնամի երկրի ղեկավարին «կառուցողական» անվանելն ի՞նչ է, եթե ոչ դավաճանություն։
Հոկտեմբերի 19-ին պատերազմը չդադարեցնելն ու անհամեմատ ավելի աղետալի կորուստներով նոյեմբերի 9-ին «կապիտուլյացիա» ստորագրելն ի՞նչ է, եթե ոչ դավաճանություն։
Ազգային շահին դավաճանողը նա է, ով վախենում է ԱԺ ամբիոնից ասել՝ Շուշին ու Հադրութը օկուպացված են։
Հազար եմ ասել՝ հերիք է խոսեք ժողովրդի վստահությունից։
Ակնհայտ փաստ է՝ հիտլերին ու մուսոլինիին էլ է ժողովուրդը ձայն տվել, հետո՞ ինչ։
Իսկ ամենամեծ թալանը՝ «թաքուն» սսորագրությամբ Արցախի 75 տոկոսի հանձնումն է», - «Ֆեյսբուքում» գրել է Էդուարդ Շարմազանովը։