25/08/2021 17:56
ՍԱՏՄ-ն շրջայցեր է կատարել Մալաթի-Սեբաստիայի, ինչպես նաև մարզային խոշոր խանութներում
Covid-19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցերով այսօր Երևանի կենտրոնի տեսուչների եղել են Երևանի Մալաթի-Սեբաստիայի վարչական շրջանի իրացման ցանցի խոշոր խանութներում: Կազմվել է մեկ արձանագրություն՝ կապված խանութներից մեկում հաճախորդների կողմից դիմակ չկրելու, գրանցամատյանների բացակայության և մարդկային կուտակումների հետ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները՝ մարզային տեսուչների հետ համատեղ, ստուգայցեր են անցկացրել նաև Գեղարքունիքի և Արագածոտնի իրացման օբյեկտներում: Արագածոտնում և Գեղարքունիքում կազմվել են երկուական արձանագրություններ՝ հաճախորդների կողմից դիմակներ չկրելու հետ կապված:
Covid-19-ի դեմ պայքարի համար սահմանված նորմերի կատարման վերահսկողությունը շարունակում է մնալ ՍԱՏՄ թիրախում: Ստուգայցերը շարունակվելու են: