27/08/2021 13:52
Կասկած չունեմ, որ Ադրբեջանի ագրեսիայի հիմնական նպատակը Հայաստանից միջանցք ստանալն է, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան
Կասկած չունեմ, որ Ադրբեջանի ագրեսիայի հիմնական նպատակը Հայաստանից միջանցք ստանալն է, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իրականում Ադրբեջանն այս պահին մարտավարական հնարքների մեջ է, սակայն ռազմավարական նպատակներում նրանց համար ամենակարևորը՝ Հայաստանի ամենահարավային հատվածից առանցք ստանալն է։
Մեղրիի ու Ագարակի ուղղությունն անվտանգային առումով, այսօր, առավել քան երբևէ մեզ համար առանցքային է, որտեղ մեծ ծավալի աշխատանքներ իրականացնելու, նախկինում եղած մոտեցումների արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա», - գրել է պատգամավորը։