27/08/2021 13:19
Կորոնավիրուսային իրավիճակը դեռ կառավարելի է․ Առողջապահության նախարար
Իրավիճակը դեռ կառավարելի է, թվերը դեռ ահագնացող չեն, բայց աճի տեմպը անընդհատ պահպանվում է, ճեպազրուցում կորոնավիրուսային իրավիճակն այսպես գնահատեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա մտահոգություն հայտնեց, որ հատկապես հանրային տրանսպորտում դիմակ քիչ են կրում, այնինչ այս ժամանակահատվածում դեռ հնարավոր է ազդել հիվանդության տարածման տեմպի վրա, եթե բոլորը համատարած դիմակ կրեն։
«Երբ վարակը դուրս է գալիս կառավարման շրջանակից, շատ ավելի բարդ միջոցառումներ են պետք՝ դրա վրա ազդելու, դրա կորը նվազեցնելու առումով», - նշեց Ավանեսյանը։