27/08/2021 18:30
Հիփոթեքային վարկավորման պորտֆելով Կոնվերս Բանկը համակարգի առաջատարներից է
2021թ առաջին կիսամյակի տվյալով Կոնվերս Բանկի հիփոթեքային վարկավորման պորտֆելը կազմել է մոտ 51 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 11.2%-ով:
Ազդեցիկ է հատկապես տարբեր ծրագրերի ներքո հիփոթեքային վարկավորման պորտֆելի աճը. Վերջին 4-5 տարիների ընթացքում Մատչելի բնակարան երիտասարդներին ծրագրի ներքո եւ Ազգային հիփոթեքային ընկերության վերաֆինանսավորմամբ վարկավորման ծավալերն աճել են մոտ 6 անգամ:
Կոնվերս Բանկը հիփոթեքային վարկավորում է իրականացնում երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար եւ Եվրո՝ այդ թվում առաջնային շուկայում համագործակցելով կառուցապատողների հետ: Գրավչության, մրցունակ տոկոսադրույքի եւ ճկունության շնորհիվ Կոնվերս Բանկի՝ անշարժ գույքի ձեռքբերման, կառուցապատման եւ վերանորոգման վարկերի նկատմամբ հետաքրքրությունը կայուն աճում է, ինչը շնորհիվ այս ցուցանիշով Բանկը կայուն դիրք է զբաղեցնում համակարգի առաջատարների շարքում եւ լավագույններից է Ծրագրային վարկավորման ցուցանիշով:
Առաջնային շուկայից անշարժ գույքի ձեռքբերման վարկավորումը էլ ավելի խթանելու եւ հաճախորդներին ծառայությունների մատուցման առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով Կոնվերս Բանկը առաջիկայում հանդես կգա նոր, հետաքրքիր առաջարկով:
Բանկի հիփոթեքային վարկատեսակները։
Կոնվերս Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: