27/08/2021 13:56
Ադրբեջանցիները կեղծ լուրեր են տարածում Տավուշում լարվածության վերաբերյալ. ՊՆ-ն հերքում է․ pastinfo
Ադրբեջանական կողմը գործի է դրել հերթական կեղծ քարոզչամեքենան։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը այս անգամ մեղադրում է հայկական կողմին Տավուշի հատվածում կրակ բացելու մեջ։
Հայտարարությունում նշվում է, թե սահմանային միջադեպ է տեղի ունեցել օգոստոսի 26-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի մարզի Չինարի գյուղին հարող սահմանային հենակետի հատվածում։
«Փաստինֆո»-ին ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ տարածված լուրը ապատեղեկատվություն է։