27/08/2021 15:43
Սևանա լճի ստորջրյա ավազանի ուսումնասիրության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է կնքվել
Այսօր Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում երկու կողմերը պետք է միավորեն իրենց ջանքերը և միջոցները՝ Սևանա լճի ստորջրյա ավազանի ուսումնասիրության, լճի հատակում առկա ձկնորսական պոլիէթիլենային ցանցերի հայտնաբերման և դուրս բերման, Սևանա լճի և նրա հարակից տարածքների մաքրման ուղղությամբ:
Աշխատանքների արդյունավետ իրականացման համար կողմերը կաջակցեն միմյանց համապատասխան սարքավորումներով, տեխնիկական միջոցներով:
Բացի այդ, հուշագրի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում էկոտուրիզմի խթանման, էկոզբոսաշրջային միջոցառումների կազմակերպման ուղղությամբ համատեղ քայլեր անել:
Համագործակցության շրջանակում կողմերի լիազորված անձինք հանրությանը կիրազեկեն կատարված աշխատանքների ընթացքի և արդյունքների վերաբերյալ:
Մաղթում ենք արդյունավետ համագործակցություն՝ ի շահ Սևանա լճի և շրջակա միջավայրի պահպանության: