27/08/2021 11:22
Կապան-Գորիս ավտոճանապարհի փակ հատվածները բացելու շուրջ բանակցությունները չեն սկսվել. բնակիչների համար բազմաթիվ դժվարություններ են առաջացել. Փարսյան
Ադրբեջանցիների կողմից փակված ճանապարհների հարցով բանակցություններ այսօր դեռ չեն սկսվել։ Սպասվում է, որ դրանք, այնուամենայնիվ, կմեկնարկեն, սակայն որ ժամին՝ դեռևս ֆիքսված չէ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։
Նրա խոսքով՝ Կապան-Գորիս ավտոճանապարհի որոշ հատվածների՝ ադրբեջանցիների կողմից փակված մնալը բազմաթիվ դժվարություններ է հարուցում Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերի բնակիչերի համար։
«Ճիշտ է, գյուղերն իրար կապող ճանապարհներ կան, բայց դրանք շատ վատ վիճակում են», - ասաց Կապանի համայնքապետը։
Հիշեցնենք, որ եռակողմ բանակցությունները երեկ որևէ արդյունք չէին տվել։ Դրանք ավարտվել էին ուշ երեկոյան, սակայն ադրբեջանցիները հրաժարվել էին բացել իրենց կողմից փակված ճանապարհի հատվածները։