28/08/2021 11:06
Երեկ ուշ երեկոյան ադրբեջանցիները կրակ են բացել Կութ գյուղի ուղղությամբ. տուժածներ չկան. համայնքապետ
Ադրբեջանցիները երեկ ուշ երեկոյան՝ ժամը 22։20-23։00-ի սահմաններում, կրկին կրակ են բացել Կութ գյուղի ուղղությամբ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը՝ հավելելով, որ գյուղը կրակոցներից վնաս չի կրել, տուժածներ չկան։
Նա տեղեկացրեց, որ գիշերվա ընթացքում կրակոցներ չեն եղել, այս պահին էլ գյուղում իրավիճակը հարաբերական հանգիստ է։
«Բոլորն իրենց տներում են, ոչ ոք չի հեռացել, բայց մարդկանց մեջ վախի մթնոլորտ կա», - ասաց Սիմա Չիտչյանը՝ հավելելով, որ առաջին անհրաժեշտության պարագաների խնդիր գյուղացիները չունեն։