30/08/2021 13:24
Արցախը նորից դառնալու է հայության անվտանգության, միասնության և հաղթական ոգու փառահեղ խորհրդանիշը․ Արթուր Վանեցյանը շնորհավորել է Բակո Սահակյանին
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի հետ՝ շնորհավորելով ծննդյան 61 ամյակի կապակցությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Ցանկանալով ամուր կամք և առողջություն հայկական երկու պետությունների համար այս ծանր ժամանակներում` վստահություն հայտնեցի, որ Արցախի Հանրապետությունը վերագտնելու է իր կենսունակությունն ու նորից դառնալու է հայության անվտանգության, միասնության և հաղթական ոգու փառահեղ խորհրդանիշը:
Պատիվ ունեմ, պարոն Նախագահ», - գրել է Արթուր Վանեցյանը։