30/08/2021 16:59
Խանութներից մեկում արձանագրվել են հաճախորդների կողմից դիմակ չկրելու դեպքեր. ՍԱՏՄ
Covid19-ի դեմ պայքարը շարունակում է մնալ ՍԱՏՄ առաջնայնություններից մեկը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները շաբաթագլխի շրջայցերը սկսել են մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խոշոր սուպերմարկետներից:
Կորոնավարակի դեմ պայքարի նորմերի խախտում՝ միայն հաճախորդների կողմից դիմակ չկրելու դեպքեր, արձանագրվել է միայն խանութներից մեկում: Տնտեսավարողը նախազգուշացվել է:
Ստուգայցերը շարունակվելու են:
Հիշեցում․ Խախտումների կրկնվելու դեպքում կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով։