31/08/2021 16:13
ԼՂ խնդիրը շարունակում է բաց մնալ. կարգավիճակի հարցը պետք է լինի առաջնահերթ. Արարատ Միրզոյան
Ադրբեջանում շարունակում են մնալ դեռ հայ ռազմագերիներ, թեև ՌԴ աջակցությամբ մի մասը գերիների վերադարձել է հայրենիք, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«10 ամիս անց էլ Ադրբեջանը տորբեդահարում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունները, չի կատարում հայտարարության կետերը», - ասաց Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Ադրբեջանի ղեկավարության մակարդակով բռնի հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։
«ԼՂ խնդիրը շարունակում է բաց մնալ», - ասաց Միրզոյանը՝ ընդգծելով, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լինի առաջնահերթ։