31/08/2021 16:30
Խաղաղության վերբերյալ որևէ բանակցություն Ադրբեջանի հետ այս պահին չի ընթանում. ՀՀ ԱԳ նախարար
Ադրբեջանի իշխանությունների փոխարեն ես կկենտրոնանայի 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Խաղաղության վերբերյալ որևէ բանակցություն (Ադրբեջանի հետ- խմբ.) այս պահին չի ընթանում։ Եթե երբևէ նման բանակցություն մեկնարկի, ապա դրա մի մասը պետք է վերաբերի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, որը հիմնված կլինի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ամրագրած սկզբունքների վրա», - ասաց Միրզոյանը։