31/08/2021 17:28
Նոր Նորք վարչական շրջանում ՍԱՏՄ ստուգայցերը բարվոք վիճակ են արձանագրել
Covid19-ի կանխարգելման համար ձեռնարկվող միջոցառումների հսկողությունը ՍԱՏՄ-ն կազմակերպում է ամենայն պատասխանատվությամբ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները շարունակել են շրջայցերը մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի իրացման ցանցում:
Կորոնավարակի դեմ պայքարի նորմերի խախտումներ չեն եղել:
Ստուգայցերը շարունակվելու են:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով: