31/08/2021 12:12
Նոր անձնագրերի տրամադրման հետ կապված խնդիրը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով․ ոստիկանություն
Վերջին շրջանում քաղաքացիների կողմից ահազանգեր են հնչում, որ Հայաստանի անձնագրային և վիզաների վարչության տարբեր բաժանմունքների աշխատակիցներ նոր անձնագիր ստանալու համար դիմողներին տեղեկացնում են, որ նոր անձնագրեր չկան, և պետք է սպասել 1 ամիս այն ստանալու համար:
«Արմենպրեսը» ոստիկանություն է դիմել պարզաբանում ստանալու համար, թե որն է քաղաքացիներին նոր անձնագրերի տրամադրումն ուշացնելու պատճառը:
Ոստիկանությունը պարզաբանել է, որ նոր անձնագրերի մատակարարման հետ կապված խնդիր է առաջացել, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով:
Այլ մանրամասներ ոստիկանությունից չեն հայտնել, սակայն խոստացել են խնդրի առնչությամբ պաշտոնական հաղորդագրություն տարածել: