01/09/2021 17:09
ԿԳՄՍ նախարարը խոստանում է, որ ուսուցիչների «պարտադիր պատվաստումը» չի ենթադրի «ֆիզիկական պարտադրանք»
Իհարկե, ուսուցիչների պատվաստումը պետք է պարտադիր լինի և կա՝ հոկտեմբերի 1-ից, լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
«Պարտադրանքը չի նշանակում ֆիզիկական պարտադրանք, որ պետք է ստիպեն»,- նշել է նա՝ ըստ էության, բացառելով ուսուցիչների նկատմամբ «ուժի կիրառումը»։
Նախարարը լրագրողներին բացատրել է, որ պարզապես ուսուցիչը կարող է մտնել դասարան, եթե պատվաստված է։ Որպես այլընտրանքային պահանջ՝ Դումանյանը հիշեցրեց ամիսը երկու անգամ թեստի բացասական արդյունք ներկայացնելու մասին։