02/09/2021 12:12
Ուրեմն էդպես է պետք, պետք չէ ինչ-որ ավելի մեծ պրոբլեմներ «շինել»․ ԲՏԱ նախարարը՝ ՀՀ բարձր ղեկավարության կողմից Արցախ չայցելելու մասին
Ուրեմն էդպես է պետք։ Քաղաքական որոշում է կայացվել այդ ձևով անել։ Ինչ-որ այլ բաներ մի փնտրեք, նորմալ է։ Ես կարծում եմ՝ որևէ խնդիր չկա, ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Արցախի հանրապետության հռչակման 30-ամյակին ՀՀ բարձր ղեկավարությունը Արցախ չի այցելել, իսկ Նիկոլ Փաշինյանը նախընտրել է արձակուրդ մեկնել, ասաց ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը։
Նա հորդորեց դրանից մեծ խնդիր չսարքել։
«ՀՀ իշխանությունը, կառավարությունը որոշել է այսօրվա հետ կապված միջոցառումներն այդպես անել։ Որևէ խնդիր չկա, ես կարծում եմ՝ պետք չէ ինչ-որ ավելի մեծ պրոբլեմներ շինել», - շեշտեց նա։