02/09/2021 14:29
Արցախի ԱԽ քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակին
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը մասնակցել է Ստեփանակերտի հուշահամալիրում Արցախի Հանրապետության ղեկավարության կողմից Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված ծաղկեպսակադրության արարողությանը։
Վիտալի Բալասանյանը ծաղիկներ է խոնարհել նաև հուշահամալիրի հարևանությամբ գտնվող 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմներին։