02/09/2021 10:50
Երասխում գիշերը հանգիստ է անցել. կրակոց չի եղել. մարզպետ
Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում գիշերն անցել է հանգիստ, Aysor.am-ին ասաց Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը։
«Որևէ կրակոց չի եղել», - ասաց նա։
Մարզպետը նշեց, որ երեկ հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողն Արարատի մարզից էր։
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։