02/09/2021 09:26
«Փաստ». ՔՊ-ական պատգամավորները վախեցած են. դիմել են իրավապահ մարմիններին՝ իրենց անվտանգությունն ապահովելու խնդրանքով
«Փաստ» թերթը գրում է. «Նորընտիր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իշխանությունների կողմից հրահրված «դեբոշից» հետո, ինչպես երևում է, ՔՊ-ական պատգամավորները բավականին վախեցած են:
«Փաստ» թերթի տեղեկություններով, մասնավորաբար այն ՔՊ-ականները, որոնք առավել ակտիվ էին ընդդիմադիր պատգամավորների վրա հարձակվելու, հայհոյանքներ տեղալու և ձեռքերին ու ոտքերին «զոռ տալու» գործում, դիմել են իրավապահ մարմիններին՝ իրենց անվտանգությունն ապահովելու խնդրանքով: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ պատգամավորներին իրավապահները կցել են թիկնապահներ, որոնք նրանց ուղեկցում են գրեթե մինչև տան դուռը:
Ի դեպ, երեկ էլ մամուլը գրեց, որ Ազգային ժողովի՝ Արցախ մեկնած ՔՊ-ական 6 հոգանոց պատվիրակությանը ուղեկցել է ԱԱԾ ՊՊԾ 12 թիկնապահ: Փաստացի, իշխանությունները գնալով ավելի ու ավելի են դողում իրենց անվտանգության համար, և պետբյուջեի հաշվին համապատասխան միջոցառումներ են իրականացվում ոչ միայն հատուկ պահպանվող անձանց, այլև իշխանական ուժի այլ ներկայացուցիչների համար»։