04/09/2021 20:41
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մոսկվային՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը օգտագործելու համար
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ-ին՝ ՌԴ ՊՆ զինավանների զորանոցային-բնակարանային համալիր ապահովման կազմակերպման մրցույթի հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթն օգտագործելու համար։
«Այս հարցով Ադրբեջանի ԱԳՆ-ն դիվանագիտական խողովակներով անհապաղ բողոք է հղել ռուսական կողմին։ Նշվել է, որ նման ապատեղեկատվությունը չի համապատասխանում երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության ոգուն։ Ռուսական կողմն ընդգծել է, որ դա տեխնիկական սխալ է եղել և համապատասխան քայլեր կձեռնարկվեն այն վերացնելու համար։ Ինչպես նաև, ապագայում նման հարցերին ուշադիր կվերաբերվեն», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։