04/09/2021 11:05
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621, մահվան՝ 12 դեպք
Սեպտեմբերի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 244 602 դեպք, որոնցից 228 736-ն` առողջացած, 4904-ը` մահվան ելքով, հայտնում են ԱՆ-ից։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9800 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 567 094 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 6664 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք: Ունենք 522 առողջացած, 12 մահվան դեպք: