06/09/2021 15:29
Ոչ մի երաշխիք չկա, որ սահմանազատման ու սահմանանշման պրոցեսը նոր պատերազմի ռիսկեր չի առաջացնի․ Զաքարյան
Սահմանազատում և սահմանանշում արվում է այն դեպքում, երբ երկու հարևան պետությունները, գնահատելով ստեղծված իրավիճակը, իրապես տեսնում են դրա անհրաժեշտությունը։ Ոչ մի երաշխիք չկա այսօր, որ այդ սահմանազատման ու սահմանանշման պրոցեսում նոր պատերազմի ռիսկեր չեն առաջանալու, ասուլիսում խոսելով դելիմիտացիայի և դեմարկացիայից անհրաժեշտության մասին Հայաստանի իշխանության պնդումների մասին՝ ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նա չբացառեց նաև այդ գործընթացի հետևանքով տարածքային նոր զիջումները։
«Սահմանազատում և սահմանանշում այս իրավիճակում՝ կապիտուլյանտի ղեկավարությամբ, նշանակում է, որ մյուս կողմը պահանջատեր է, իսկ հայկական կողմը պետք է ճանապարհներ գտնի կամ խուսանավելու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու, իսկ դա նշանակում է տարածքային նոր զիջումներ», - ասաց Զաքարյանը։