06/09/2021 13:08
Մենք լավ պրեսինգ էինք անում գնդակը կորցնելուց, սա էր խաղը հաղթելու բանալին․ Տիմո Վերներ
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Տիմո Վերները նշել է, թե որն էր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակ տանելու պատճառը:
Ինչպես հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը, Վերներն ընդգծել է, որ Հայաստանի հավաքականը խաղի ընթացքում իրենց տվել է անհրաժեշտ տարածություն:
«Ես կարծում եմ, որ մենք լավ պրեսինգ էինք կիրառում գնդակը կորցնելուց, և կարծում եմ, որ սա էր խաղը հաղթելու բանալին: Լիխտենշտեյնի դեմ խաղն այդքան էլ հեշտ չէր՝ գնդակի համար պայքարում հաղթելու և արագ խաղալու առումով: Այս անգամ մենք դա ավելի լավ արեցինք»,- ասել է Վերները։
Նա հավելել է, որ ցանկանում են նույն մակարդակով խաղալ նաև Իսլանդիայի դեմ առաջիկա հանդիպմանը: