07/09/2021 13:50
Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատը հետաձգվեց. նախկին փոխվարչապետը նոր փաստաբանի կարիք ունի (Տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգվեց նիստը, որպեսզի նախկին փոխվարչապետը կարողանա նոր պաշտպան ներգրավել այս գործով։
Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին։
Հիշեցնենք՝ այսօրվա նիստին Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ հրաժարվում է այս գործով լինել Արմեն Գևորգյանի պաշտպանը։
Ըստ փաստաբանի՝ պատճառը դատավոր Աննա Դանիբեկյանն է։