07/09/2021 14:54
Ռուստամ Մուրադովին Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում կարող է փոխարինել Միխայիլ Կոսոբոկովը. «Սպուտնիկ Արմենիա»
Ըստ «Սպուտնիկ-Արմենիա»-ի՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի հավանական թեկնածուն գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է:
Ավելի վաղ Կոսոբոկովը զբաղեցրել է 58-րդ համազորային բանակի (Հարավային ռազմական օկրուգ) հրամանատարի տեղակալի պաշտոնը։ Ժամանակին նա եղել է Աբխազիայում ռուսական ռազմական բազայի հրամանատարը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 6-ին Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ անձնակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը անձնակազմի հրամանատարի պաշտոնում։