07/09/2021 12:07
Հայաստանից փորձել են մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան ներկրել ավելի քան 7,5 հազար տուփ ծխախոտ
«Դոմոդեդովո» օդանավակայանի մաքսավորները կանխել են առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտային արտադրանքի մեծ խմբաքանակի ներմուծումը ՌԴ տարածք: Ինչպես հայտնում է «Դոմոդեդովո» մաքսային գրասենյակը, սա այս շաբաթ Հայաստանից չմակնշված ծխախոտ ներկրելու արդեն երկրորդ փորձն է:
Ծխախոտը ՌԴ տարածք են փորձել անցկացնել Երևանից ժամանած երկու ուղևոր։
Հայտնաբերված ապրանքների շարքում են «VIP Blue», «Black Tip», «Garni», «Cigaronne»՝ 631 բլոկ և 1197 տուփ։
Փաստի առթիվ կատարվում են ստուգումներ ՌԴ ՔՕ համապատասխան: