07/09/2021 14:50
ԿԲ նախագահը հանդիպել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահին, քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովի գլխավորած պատվիրակությանը:
ԿԲ նախագահը նշել է, որ Բանկն իր գործուն մասնակցությունն է ունենում Հայաստանի տնտեսության զարգացման գործում:
Մարտին Գալստյանն անդրադարձել է Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացումներին, կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին և բարեփոխումներին, ներկայացրել է ընդհանուր մակրոտնտեսական միջավայրը:
Նիկոլայ Պոդգուզովը բարձր է գնահատել գործակցությունը Հայաստանի պետական կառույցների հետ՝ ընդգծելով ԿԲ և ԵԱԶԲ արդյունավետ գործընկերության փաստը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և ծրագրեր, որոնցում ԵԱԶԲ-ն կարող է դերակատարում ունենալ: