07/09/2021 10:53
Նշան Ալավերդյանը՝ Մոսկվայի 874-ամյակին նվիրված շաշկու մրցաշարի հաղթող
Երևանում տեղի է ունեցել Մոսկվայի հիմնադրման 874-ամյակին նվիրված ռուսական շաշկու մրցաշարը:
Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնի և շաշկու ՀՀ ֆեդերացիայի համատեղ ջանքերով անցկացվել է 3 փուլերից բաղկացած ռուսական շաշկու 2-րդ մրցաշարը:
Եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Երևանում «Մոսկվայի տանը»։ Եզրափակիչ փուլում, ինչպես նաև 2-րդ փուլում, հաղթող է ճանաչվել Նշան Ալավերդյանը, արծաթե մեդալը նվաճել է Հարություն Եղիազարյանը, իսկ բրոնզե մեդալը՝ Կամո Ղուկասյանը: Աղջիկներից լավագույն արդյունքը ցուցադրել է Մարիամ Պետրոսյանը, պատանիներից՝ Էդգար Հայրապետյանը:
Մրցույթի փակման ժամանակ հաղթողներին պարգևատրել և մրցանակներ են հանձնել Երևանում «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը և Հայաստանի շաշկու ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը: