07/09/2021 10:15
Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը սադրանք է. Հայաստանի իշխանությունը պետք է հանդես գա համապատասխան արձագանքով. Տիգրան Աբրահամյան
Քաշաթաղի շրջանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը սադրանք է և այս թեմայով Հայաստանի իշխանությունը պետք է հանդես գա համապատասխան արձագանքով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Արցախից բռնազավթված տարածքներում զորքերի ցանկացած կուտակում, տեղաշարժեր արդեն իսկ վտանգավոր բնույթ է կրում, եթե հաշվի առնենք, որ դրանք տեղի են ունենում Գորիս-Կապան ճանապարհի կամ Սև լճի հարակից հատվածներում, ապա խնդիրն առավել սուր ընթացք է ստանում։
Այս ամենին գումարվում է թուրքական զինուժի մասնակցությունն ու վերջին շրջանի սահմանային միջադեպերը, ինչն ամբողջացնում է ողջ պատկերը», - նշել է Աբրահամյանը։