08/09/2021 10:43
Կալանքի «հրամանագիրը» բողոքարկվելու է բոլոր հնարավոր եղանակներով․ Աղվան Հովսեփյանի փաստաբան
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբան Գագիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հովսեփյանին կալանավորելու որոշումը բողոքարկվելու է։
«Աղվան Հովսեփյանը ծննդով ապարանցի է։ Պայքարելու կամքը ժառանգել է արյամբ։ Ոչ ոք չմտածի, թե նա ընկճվելու է։
Ընդհակառակը։ Շատ շուտով որոշ կերպարներ իրենց մաշկին կզգան պատասխան հարվածը։
Ինչ վերաբերվում է կալանքի «հրամանագրին» (դրան որոշում անվանելը սազական չէ), ապա այն բողոքարկվելու է բոլոր հնարավոր եղանակներով», - գրել է փաստաբանը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հովսեփյանը կալանավորվել է: