08/09/2021 13:22
Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի հայցադիմումը կքննի դատավոր Սերգեյ Սահակյանը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայցադիմումը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը։
Սեպտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի։
Դիմումը մուտքագրվել է դատարան Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով։
Բացի այդ, Սուքիասյանից, որպես վնասի փոխհատուցում, պահանջում են մեկ միլիոն դրամ, որը պետք է ամբողջությամբ վճարվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է»։