08/09/2021 11:34
Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն. նվիրված է լինելու զոհերի հիշատակին. Վարչապետ (Տեսանյութ)
2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2021 թվականի սեպտեմբերի 25-ին` շաբաթ օրը. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց ՀՀ անկախության 30-ամյակը պետք է պատշաճ ձևով նշվի:
«Ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գունագեղ տոնակատարություն ու դա նվիրված է լինելու ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին», - ասաց Փաշինյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 21-ը ևս ոչ աշխատանքային օր է. ՀՀ անկախության օրն է: