08/09/2021 15:07
ՍԱՏՄ-ն ստուգայցեր է կատարել Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում
Այսօր Երևան Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր սուպերմարկետներն են եղել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թիրախում:
Covid19-ի կանխարգելմանն ուղղված նորմերը հիմնականում պահպավել են, սակայն Արաբկիր վարչական շրջանի խանութներից մեկում նկատվել են խախտումներ. թե աշխատակիցները, թե հաչախորդները չեն կրել դիմակներ: Կազմվել է արձանագրություն:
Ստուգայցերը շարունակվելու են:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: