08/09/2021 16:02
2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ապահովվել է 984 մլրդ դրամ հարկային եկամուտներ
2021 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ապահովվել է 984 մլրդ դրամ հարկային եկամուտներ, այս մասին տեղեկացնում է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտները աճել են 96 մլրդ դրամով կամ 11%-ով, 2019թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ՝ 46 մլրդ դրամ կամ 5%-ով, 2018 թվականի համեմատ՝ 211 մլրդ դրամ կամ 27%-ով», - նշել է նա։
Բադասյանը նշել է, որ աճել են նաև հարկ վճարողներին վերադարձված գումարները:
«Այսպես, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 34 մլրդ դրամ կամ 38%, 2019թ. հունվար-օգոստոս ամիսների համեմատ՝ 44 մլրդ դրամ կամ 57%, իսկ 2018թ. նույն ամիսների համեմատ՝ 55 մլրդ դրամ կամ 81%», - հայտնել է ՊԵԿ նախագահը։