08/09/2021 20:45
ԵՄ-ը հեռացնում է Հայաստանը համաճարակաբանական տեսանկյունից ապահով երկրների ցանկից
«ԵՄ-ը հեռացնում է Հայաստանը համաճարակաբանական տեսանկյունից ապահով երկրների ցանկից, հաղորդում է «Ազատություն» ՌԿ-ն։
ԵՄ դեսպանների հավաքի ընթացքում հաստատված հանձնարարականի համաձայն Հայաստանի քաղաքացիների՝ իր տարածք մուտքն արգելելու կամ թույլատրելու մասին որոշումը դաշինքի յուրաքանչյուր պետություն ինքնուրույնաբար պետք է կայացնի։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ կայացված որոշման մասին ԵՄ պաշտոնապես կհայտարարի շաբաթավերջին։
ԵՄ խորհուրդը Հայաստանի քաղաքացիների մուտքի արգելքը չեղարկելու մասին որոշումը կայացրել էր հունիսի 30-ին՝ այն ժամանակ ևս Հայաստանի հետ սահմանների բացման վերջնական որոշումը վերապահելով անդամ պետություններին։