10/09/2021 20:24
Ադրբեջանական ոստիկանական կետը տեղակայվել է վերջերս նրանց կողմից արգելափակված ճանապարհահատվածում
Ինչպես ավելի վաղ հայտնել է Aysor.am-ը, ադրբեջանցիները ոստիկանական կետ են տեղադրել Գորիս-Կապան ավտոճանապարհին:
Մեզ հաջողվեց պարզել, որ ադրբեջանցի ոստիկանները տեղակայվել են Որոտան և Շուռնուխ գյուղերի այն հատվածում, որը տևական ժամանակ փակվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից, ինչի հետևանքով իրանական բեռնատարները չէին կարողանում հասնել Երևան, Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի մուտքն արգելափակվել էր:
Հավելենք, որ հայկական կողմից մինչ այս պահը մեկնաբանություն չկա: