10/09/2021 15:45
ԲՀԿ-ն հոտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին իր մասնակցությունը նպատակահարմար չի համարում
ԲՀԿ-ն չի մասնակցի հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արման Աբովյանը։
«Այս օրերին ԲՀԿ-ում շատ բուռն քննարկումներ էին ընթանում՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, և որոշում ընդունվեց, որ ամսի 17-ի ՏԻՄ ընտրություններին մենք նպատակահարմար չենք գտնում մասնակցել։ Ընդգծեմ, որ առայժմ խոսքը գնում է միայն հոկտեմբերի 17-ի ընտրությունների հետ կապված, մնացածի մասով լրացուցիչ կտեղեկացնենք», - ասել է Արման Աբովյանը։