Եթե չկորցնես քո ինքնությունը՝ միշտ պատրաստ կլինես հետագա հաղթանակների. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» համաժողովի մասնակիցներին

11/09/2021 13:10

Եթե չկորցնես քո ինքնությունը՝ միշտ պատրաստ կլինես հետագա հաղթանակների. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» համաժողովի մասնակիցներին


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցներին՝ տարբեր երկրներից ժամանած քույր եկեղեցիների և քրիստոնեական կառույցների ներկայացուցիչների, գիտնականների ու հասարակական գործիչների:

Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրել է համաժողովի նպատակն ու օրակարգը՝ մասնավորապես նշելով, որ Մայր Աթոռի քարոզչական կենտրոնի ու Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հանձնախմբի նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովի ընթացքում քննարկվել են աշխարհի ներկայիս մարտահրավերները, ինչպես նաև հետպատերազմյան իրավիճակում մեր ժողովրդի առջև ծառացած մի շարք խնդիրներ. «Կենտրոնացանք հայկական վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում հայկական կրոնական, պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրների վրա՝ դրանց ոչ միայն ֆիզիկական վիճակը պահպանելու, այլ նաև կենսագործունեությունը շարունակելու տեսանկյունից»։

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ համաժողովի ընթացքում բարձրացված խնդիրները կարևոր նշանակություն ունեն մեր ժողովրդի համար. «Խնդիրները, որոնց շուրջ դուք քննարկումներ եք ունեցել, կարևորագույն նշանակություն ունեն բոլորիս համար՝ և' Հայաստանի ժողովրդի, և' Արցախի ժողովրդի, համայն հայության ու մարդկության համար»:

Նախագահը նշել է, որ տարբեր ժողովուրդներ տարբեր կերպ են բնորոշում սեփական ազգային ինքնությունը, իսկ հայկական ինքնությունը հիմնված է քրիստոնեական հավատի ու եկեղեցու վրա: «Խոսքը միայն հավատքի, եկեղեցու դերի մասին չէ, այլ՝ հայերի ազգային ինքնության։ Դու կարող ես պարտվել մարտում, կարող ես պարտվել պատերազմում, բայց եթե չկորցնես քո ինքնությունը՝ միշտ պատրաստ կլինես հետագա հաղթանակների, քանի որ ունես հավատք, ուժեղ ինքնություն և վերապրող ազգ ես։ Մենք, իսկապես, վերապրող ազգ ենք։ Վերապրումը ներառում է նաև հարգանք մյուսների հանդեպ,-ասել է նախագահ Սարգսյանը: -Արցախում քաղաքից քաղաք, գյուղից գյուղ այցելելով՝ բացահայտում ես պատմությունը, հարուստ մշակութային և ճարտարապետական հուշարձանները:

Լինելով Շուշիում, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, ես շատ հպարտ էի։ Հպարտ էի ոչ միայն նրա համար, որ այդ քաղաքն ուներ հիանալի եկեղեցիներ, այլ հպարտ էի, որ իմ հայրենակիցները ջանք և ֆինանսներ էին ներդրել՝ վերականգնելու նաև Շուշիում գտնվող մզկիթը։ Սա խոսում է ոչ միայն կրոնական ազատության, այլև մարդկային վարքագիծ դրսևորելու մասին»։

Նախագահն ընդգծել է, որ այսօր, ինչպես ցանկացած հայ, մտահոգ է հազարավոր պատմական և կրոնական հուշարձանների ճակատագրի համար, որոնք հայկական կողմի վերահսկողության տակ չեն։ 

«Այդ մտահոգություններն արդարացված են, քանի որ, երբ ավելի քան հարյուր տարով հետ ենք գնում, հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, երբ հայերը կորցրեցին ոչ միայն իրենց հայրենիքը, այլ նաև մեր եկեղեցիների, մշակութային կենտրոնների, ճարտարապետական հուշարձանների մեծ մասը, որոնք համակարգված կերպով ոչնչացվել են: Հաշվի առնելով այդ ամենը՝ կարող ենք ասել, որ այն տարածքները, որոնք այսօր ադրբեջանցիների վերահսկողության տակ են, կունենան նույն ճակատագիրը,-նշել է նախագահը։ -Մենք բոլորս ունենք տարբերություններ, նույնիսկ քրիստոնյա լինելով՝ ունենք տարբերություններ, սակայն դրանք բեռլինյան պատեր չեն։ Հարգելով այդ տարբերությունները՝ կարող ենք գնահատել ու սովորել միմյանցից։ Արցախի դեպքում ձայները պետք է համախմբվեն՝ Արցախի ժողովրդին պաշտպանելու, ընտրություն կատարելու նրանց իրավունքն իրացնելու, ինչպես նաև հազարավոր տարիների ընթացքում ստեղծած մշակութային ու կրոնական արժեքները պաշտպանելու համար»:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ համաժողովին մասնակցելու և Հայաստան այցելելու համար. «Վստահ եմ, որ մեր ազգը բավականաչափ ուժ ունի ոտքի կանգնելու համար, պայքարելու մեր հավատքի, մեր Աստծո, մեր մշակույթի, մեր եկեղեցու համար։ Մենք բավականաչափ ուժ կունենանք՝ ոտքի կանգնելու մեր բարեկամների հետ միասին. դուք մեր բարեկամներն եք»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

03/12/2024 22:12 Հաշիմոտոյի հիվանդություն. Վահանաձև գեղձի վրա ազդող աուտոիմուն խանգարում 03/12/2024 21:54 Մարդատարը բախվել է «ԶԻԼ»-ին, տուժած վարորդին տեղափոխել են հիվանդանոց 03/12/2024 21:36 «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Զովունի 220/110/10 կՎ» ենթակայանում տեղի է ունեցել վթար․ ՏԿԵՆ 03/12/2024 21:30 Հրապարակվել է Հայաստանի լավագույն շախմատիստների և շախմատիստուհի ցանկը 03/12/2024 21:11 «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» կկազմակերպի բողոքի ակցիա` Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ 03/12/2024 20:50 Բացել են մթերային խանութի պատուհանը, գողացել դրամարկղում և վճարային տերմինալում եղած գումարը 03/12/2024 20:31 Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքը մեկ ամսից ավելի է՝ չի քննվում 03/12/2024 20:11 Տաթև Արցախի հայցը դատարանը բավարարել է․ Դիանա Մարտիրոսյանը ստիպված կլինի հերքել զրպարտությունը 03/12/2024 19:53 Լյարդի ճարպակալման վրա ազդող հիմնական գործոնները 03/12/2024 19:35 Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը․ Տարածաշրջանի, որտեղ նաև մենք ենք․ Վարդան Ոսկանյան 03/12/2024 19:18 Հարց ունեմ ՔՊ-ին՝ ա՛յ «հեղափոխական» թիմ, էդ ո՞ր պահին էդպես ատեցիք ցույցերը, գործադուլները, Գյումրի-Երևան ճանապարհին ո՞ր մասում միտք ծագեց, թե դա հակապետական է․ Քրիստինե Վարդանյան 03/12/2024 19:03 «Արցախը սեր էր, Նիկոլ․ Քո նմանը դա չի հասկանա, որովհետև դու սիրել չգիտես»․ Աշոտյան 03/12/2024 18:47 Ժաննա Անդրեասյանը ԱՄՆ դեսպանի հետ է հանդիպել 03/12/2024 18:32 Նահատակը վեհ գաղափարի, հավատի ու հայրենիքի համար գիտակցաբար կյանքը զոհած մարդն է․ Դու դրանից ի՞նչ պիտի հասկանաս, Նիկոլ Փաշինյան, քոնը Էրդողանի գիրքն ու կորցրած կադաստրի վկայականն է 03/12/2024 18:17 «Ի տարբերություն շատերիդ՝ իմ պատկերացումները բանակի մասին չեն սահմանափակվում «կլուբնիկ-մայկա-տռուսիկ» մակարդակում»․ Տիգրան Աբրահամյանի արձագանքը ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանին 03/12/2024 18:04 Աննա Վարդապետյանը Արամ Արամյանին նշանակել է իր տեղակալ 03/12/2024 17:52 Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Տիգրան Պետրոսյան փողոցում 03/12/2024 17:36 «Վազ 2104»-ի բեռնախցիկում հայտնաբերված սիգն առգրավել են 03/12/2024 17:20 Հայտնի են Հայաստանի շախմատի կանանց առաջնության հաղթողները 03/12/2024 17:05 Տարօրինակ է, որ Փաշինյանը խոսում է մեր երկրի՝ «ազգ-նահատակի» իմիջ ունենալու մասին, բայց չի ասում՝ ինչպե՞ս ստացվեց, որ 2020 թվականին ավերիչ պատերազմ եղավ, հազարավոր մարդիկ զոհվեցին․ Աբրահամյան 03/12/2024 16:48 Գործադուլի իրավունքից օգտվելու համար մարդկանց աշխատանքից ազատելը ոչ մի պարագայում իրավաչափ լինել չի կարող․ Ռուբեն Մելիքյան 03/12/2024 16:33 LIVE. Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ 03/12/2024 16:27 Լիտվան պատրաստ է քաղաքական ապաստան տրամադրել Վրաստանի նախագահին 03/12/2024 16:16 «Հուսով եմ՝ չեք մերժի». Ալեն Սիմոնյանը լրագրողներին հրավիրում է հանդիպման, բայց առանց տեսախցիկների 03/12/2024 16:13 Ֆրանսիայի վարչապետը Մուրադ Փափազյանին պարգևատրել է Պատվո լեգեոնի ասպետի մեդալով (Տեսանյութ) 03/12/2024 16:08 Վեհափառն Իտալիայի Բոլզանոյի քաղաքապետի հետ խոսել է ՀՀ անվտանգային խնդիրներից 03/12/2024 16:06 Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը մերկասառույցի պատճառով ընդունել է մկրատաձև դիրք 03/12/2024 16:03 Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը 03/12/2024 15:52 Վրաստանում տեղի ունեցած հերթական ցույցից հետո 26 մարդ հոսպիտալացվել է 03/12/2024 15:37 Բացարձակ դատապարտելի են Երևանի քաղաքապետարանի բացահայտ անօրինական արարքները գործադուլ անող վարորդների նկատմամբ. Արման Թաթոյան 03/12/2024 15:28 Շատ անելիքներ կան Ադրբեջանում. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին 03/12/2024 15:13 Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, որքան Երևանի փոխքաղաքապետի կողմից. Հայրապետյան 03/12/2024 15:01 Երևանում բազմաթիվ անգամ տարբեր կամուրջներից իրեն ցած նետելու փորձ կատարած 42-ամյա տղամարդն այսօր կամրջից ընկել է. Shamshyan 03/12/2024 14:30 Կոմիտասի պողոտայում բախվել են «Nissan»-ն ու «Tesla»-ն 03/12/2024 14:21 ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայ բնակչության անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է. Սիրիայում ՀՀ դեսպանություն 03/12/2024 14:19 Վարորդների գործողությունների համար փոխքաղաքապետը ՀՀ Գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 03/12/2024 14:09 Ինչ հիմքով է 18 վարորդ ազատվել աշխատանքից 03/12/2024 14:05 Քաղաքապետ Ավինյանը վարորդների աշխատավարձը 150 000 դրամով բարձրացնելու խոստում չի տվել. Սուրեն Գրիգորյան 03/12/2024 13:39 Վերականգնվում են Սրվեղ վանական համալիրն ու Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին 03/12/2024 13:34 Վարորդները փորձում են ճնշել, գեներացնել հանրային դժգոհություն, որ մենք էլ կոմպրոմիսի գնանք, ասենք՝ մի քիչ քիչ գողացեք․ այս խոսակցությունները չեն լինելու. Երևանի փոխքաղաքապետ (Տեսանյութ) 03/12/2024 13:25 Աղվան Վարդանյանը մոտեցել է ինձ ու ասել՝ «ե՞րբ ազատ կլինեք, գնանք մի հատ սրճենք, մի քիչ զրուցենք». Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 03/12/2024 13:20 LIVE. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը 03/12/2024 13:14 Նիկո՛լ, ստում ես, ՀՀ-ն այլևս բռնատիրական երկիր է. Մետաքսե Հակոբյան 03/12/2024 13:11 Անահիտ Մանասյանն այցելել է Արագածոտնի մարզի եզդիական բնակչություն ունեցող բնակավայրեր 03/12/2024 13:07 Եթե վարչապետն ինձ խնդրի մանդատը վայր դնել, վայրկյան անգամ չեմ ընդդիմանա. Ալեն Սիմոնյան 03/12/2024 13:03 LIVE. Փոխքաղաքապետի պարզաբանումը՝ տրանսպորտի շուրջ ստեղծված իրավիճակի մասին 03/12/2024 13:02 Հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել հավասար հնարավորություններ և մատչելի միջավայր. ԱՍՀ նախարար 03/12/2024 12:58 Այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից․ Քաղաքապետարան 03/12/2024 12:55 Հովիկ Աղազարյանին կհեռացնեն ՔՊ խմբակցությունից 03/12/2024 12:50 Եթե ես որևէ մեկին սպառնում եմ, դա անում եմ տեսախցիկների առաջ. Ալեն Սիմոնյանը՝ Հովիկ Աղազարյանին սպառնալու մասին 03/12/2024 12:45 Անկախ պատգամավոր չեմ, խմբակցության անդամ եմ. Հովիկ Աղազարյան 03/12/2024 12:37 «Կոմպրոմիսի չենք գնալու»․ վարորդների գործադուլի կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության 03/12/2024 12:19 Սիրիայում տիրող իրավիճակի հարցով ԱՄՆ-ից կապ են հաստատել ՌԴ-ի հետ 03/12/2024 12:17 «ԿինոՏոն» OVIO-ից․ Wink TV-ի մինչև 35․000 ֆիլմեր և սերիալներ կներառվեն OVIO-ի սակագնային փաթեթներում և հասանելի կլինեն բաժանորդների համար 03/12/2024 12:15 Մենք են այն կառավարությունը, որը հնարավորություն է ունենալու ասելու՝ ահա, մենք երաշխավորեցինք Հայաստանի պետականության գոյությունը առաջիկա հարյուրամյակի ընթացքում. Նիկոլ Փաշինյան 03/12/2024 12:09 Ժողովո՛ւրդ, Ղարաբաղն անկախ չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չէ, ի՞նչ է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 03/12/2024 12:06 Թող 7.6մլն դրամով Լոս Անջելես չմեկնեն, ավտոբուսների անվադողերը փոխեն․ կյանքերի հետ են խաղում. Չախոյան (Տեսանյութ) 03/12/2024 12:03 Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևանին են վերադարձվել շուրջ 3 հա մակերեսով 5 հողամասեր 03/12/2024 11:59 Ամոթ է, որ վարորդները ստիպված այս ձևով են սանհանգույց պահանջում. Աբգարյան 03/12/2024 11:53 Արտագաղթի պատճառներն 90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ. Նիկոլ Փաշինյան 03/12/2024 11:52 Կհրավիրվի ասուլիս. փոխքաղաքապետը կներկայացնի վարորդների գործադուլի հետևանքով ստեղծված իրավիճակը 03/12/2024 11:43 Հայաստանի միջին վիճակագրական իմիջն աշխարհում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 03/12/2024 11:42 Միրզոյանը և ՄՔԴ անդամ երկրների ասամբլեայի նախագահը անդրադարձել են Հայաստանի հետ փոխգործակցությանը 03/12/2024 11:28 2025-ի պետական բյուջեի նախագիծը «Հայաստան» դաշինքը համարում է ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հարված հասցնող գործունեության ֆինանսավորում. Արթուր Խաչատրյան 03/12/2024 11:23 Հայաստանում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում. Նիկոլ Փաշինյան 03/12/2024 11:16 «Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնին 15,302,500 միլիոն ԱՄՆ դոլար է հավաքագրվել 03/12/2024 11:12 Այս պահին քաղաքում տրանսպորտային կոլապսն ամբողջովին մնում է քաղաքային իշխանությունների պատասխանատվությանը. ավագանու անդամ (Տեսանյութ) 03/12/2024 10:57 «Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 1,000 հայկական բեռնատար է սպասում 03/12/2024 10:52 Միրզոյանը Նիդերլանդների զարգացման նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկին» 03/12/2024 10:49 ՔՊ-ն նոր պատգամավոր ունի 03/12/2024 10:46 ԿԽՄԿ-ի տվյալներով՝ ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը մոտ է 5000-ի, որոնցից շուրջ 1000-ը հայեր են 03/12/2024 10:42 «Թող աշխատավարձերը բարձրացնեն ու պարապուրդը տան». գործադուլ հայտարարած վարորդների պահանջը 03/12/2024 10:35 ԱԺ-ում ներկայացվում է 2025-ի պետական բյուջեի նախագծի վերանայված տարբերակը. տնտեսական աճը կանխատեսվել է 5.1 տոկոս 03/12/2024 10:29 Թրամփը ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանը 03/12/2024 10:22 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 03/12/2024 10:14 ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա, Լարսը բաց է 03/12/2024 10:13 Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ 03/12/2024 10:06 Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ. ՀՀ ՄԻՊ 03/12/2024 10:00 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ երթուղիներ դուրս չեն եկել․ առաջ են քաշվում անտրամաբանական պահանջներ՝ շանտաժի դրսևորումներով․ Կոստանյան 03/12/2024 09:46 Kinodaran, Yandex Plus և ИВИ. «UNLIM» 3900 դրամ/ամիս հետվճարային և 4500/30 օր կանխավճարային պլան 03/12/2024 09:34 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը, գլուխը կախ, ՔՊ վարչության անդամների մոտ ներողություն է խնդրել Հրաչյա Հակոբյանից և Սիսակ Գաբրիելյանից 03/12/2024 09:31 «Հրապարակ». Առաջիկայում գլխավոր դատախազը հնարավո՞ր է մտնի խորհրդարան, պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու համար 03/12/2024 09:24 «Ժողովուրդ». Մարդկանց «ասֆալտին փռելու» հերթական փուլն է մեկնարկել 03/12/2024 09:17 «Հրապարակ». ՔԿ նորանշանակ ղեկավարը ձեռնամուխ է եղել Փաշինյանի հանձնարարականների կատարմանը 03/12/2024 09:15 «Փաստ». Ովքե՞ր են իրականում ցանկանում ձեռք բերել Թեղուտի հանքը 03/12/2024 09:13 «Ժողովուրդ». Հիմա էլ Արսեն Թորոսյանն է որոշել իրենով անել առողջապահության նախարարությունը 03/12/2024 09:12 «Փաստ». Ինչից հետո է Հովիկ Աղազարյանը որոշել «մերժել վարչապետի խնդրանքը» 03/12/2024 09:07 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի շոուները շարունակվում են 03/12/2024 09:01 «Ժողովուրդ». Ինչի կապակցությամբ են ՔՊ-ականները շնորհավորել Բաբկեն Թունյանին 03/12/2024 08:59 «Հրապարակ». Փաշինյանը թիմին հրահանգել է՝ Նոր տարվա կարճատև արձակուրդի օրերին արտերկիր չմեկնել 02/12/2024 22:16 Գլոմերուլոնեֆրիտ․ Երիկամների բորբոքման պատճառներն ու ախտանշանները 02/12/2024 21:57 Վրաստանում «նարնջագույն հեղափոխության» փորձ է արվում․ Պեսկով 02/12/2024 21:35 Սատանան Նիկոլի միջոցով փորձում է հայից գողանալ նրա սրբության սրբոցը, նրա ապրելու, վերածնվելու հոգևոր սիմվոլը՝ Արարատը․ Չպետք է դադարել պայքարել․ Շարմազանով 02/12/2024 21:13 Խորոված թառափ, առնվազն 10 տարվա հնության կոնյակ․ Աջափնյակի թաղապետարանի ամանորյա կորպորատիվը մոտ 2 միլիոն դրամ կարժենա, գումարը կվճարվի համայնքային բյուջեից 02/12/2024 20:47 Բաշար Ասադն Իրանի նախագահի հետ քննարկել է Սիրիայում ստեղծված վիճակը 02/12/2024 20:29 Աբովյանում, Հրազդանում, Վայքում, Սիսիանում, Թալինում, Ախուրյանում, Աշոցքում ձյուն է տեղում 02/12/2024 20:11 Միրզոյանը ՄՔԴ նախագահի հետ է հանդիպել 02/12/2024 19:55 «Լեգիոներական հիվանդություն»․ բուժման ընթացքը 02/12/2024 19:40 Ամեն մարդ ինքն է որոշում իր ճակատագիրը․ Գուրգեն Մելքոնյանը՝ Հովիկ Աղազարյանի մասին 02/12/2024 19:27 Դեկտեմբերին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի