11/09/2021 15:02
Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն։
Միքայել Արզումանյանը ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հոկտեմբերի 27-ին։
Ավելի վաղ Aysor.am-ի աղբյուրը հայտել էր, որ Արցախի ՊԲ հրամանատարը ազատման դիմում է գրել, որի մասին Արցախում չէին հերքել։