11/09/2021 09:44
«Փաստ». Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի դիվանագիտական կորպուսի հարաբերությունները լարված են
«Փաստ» թերթի տեղեկություններով, շարունակում են լարված մնալ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի դիվկորպուսի հարաբերությունները։ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց Արմեն Գրիգորյանին ԱԳ նախարար նշանակել և ընտրվեց «չարյաց փոքրագույն» տարբերակը (այդ թվում, ըստ տարբեր տեղեկությունների, Ռուսաստանի համար)՝ Արարատ Միրզոյանի թեկնածությունը, այդուհանդերձ, թերթի աղբյուրների փոխանցմամբ, դիվանագիտական կորպուսում շարունակվում են խուլ դժգոհությունն ու տարաձայնությունները՝ կապված թե՛ նախարարության, թե՛, առավել ևս, Փաշինյանի դիրքորոշումների և «անատամ» քաղաքականության հետ։
Ըստ թերթի տեղեկությունների, Փաշինյանի վարած արտաքին քաղաքական կուրսը դիվանագետները «առնվազն ոչ տրամաբանված» են որակում։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, տարաձայնությունները խորանում են նաև ու հատկապես հայ-թուրքական հարաբերությունների շուրջ գործընթացների, մասնավորաբար «դրական ազդակների» առումով։