11/09/2021 19:02
Լևոն Արոնյանը արագ շախմատի մրցաշարում 5-րդ տեղն զբաղեցրեց
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 5-րդ տեղն զբաղեցրեց ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում ընթացող արագ շախմատի «Champions Showdown» մրցաշարում:
Վերջին երեք տուրում նա 50-տոկոսանոց արդյունք էր ցույց տվել՝ հաղթելով ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովին, զիջելով ամերիկացի Լենիեր Դոմինգեսին և ոչ–ոքի խաղալով ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Սեմ Շենկլանդի հետ:
Արոնյանը 5-րդ տեղն զբաղեցրել է՝ 4 միավորով։
Մրցաշարին մասնակցում էր 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Սեմ Շենկլանդը, Հիկարու Նակամուրան, Լենյեր Դոմինգեսը, Պյոտր Սվիդլերը, Գարի Կասպարովը, Շահրիար Մամեդյարովը։