12/09/2021 19:39
Այլ երկրների քաղաքացիներն ու նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել Արցախ առանց Բաքվի համաձայնության. Ադրբեջանը նամակներ է ուղարկել ՌԴ
Այլ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել «Ադրբեջանի տարածք» առանց Բաքվի համաձայնության, նման դեպքերը հանդիսանում են երկրի օրենքների խախտում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը նամակներ է ուղարկել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը և Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատարությանը՝ կապված այլ երկրներին պատկանող մեքենաների՝ Ադրբեջանի տարածք «անօրինական անցման» հետ, մասնավորապես, այն տարածքներ, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները:
Նամակներում նշվում է, որ նման դեպքերը հակասում են 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությանը։