12/09/2021 21:44
Ադրբեջանցի ոստիկանները ստուգում են ՀՀ մտնող իրանական բեռնատարները, գումար գանձում և փաստաթուղթ տրամադրում
Ադրբեջանցի ոստիկանները ստուգում են Հայաստան մտնող իրանական բեռնատարները, ինչից հետո համապատասխան փաստաթուղթ են տրամադրում։
Ըստ տեղեկությունների, իրանական բեռնատարներից նաև գումար են գանձում` 50 000 դրամին համարժեք։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։